211652_close_icon
views-count1763 դիտում article-date 22:23 11-12-2021

«Լիվերպուլը», «Չելսին» ու «Արսենալը» հաղթեցին տնային խաղերում

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Աստոն Վիլային»։ Հյուրերը «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ պարտություն կրեցին նվազագույն հաշվով։ Միակ գոլը 11 մետրանոցից խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 37 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։ «Աստոն Վիլան» 12-րդն է՝ 19 միավոր։

«Չելսին» տանը մրցեց «Լիդս Յունայթեդի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։ «Չելսին» 36 միավորով երրորդն է, «Լիդս Յունայթեդը» 15-րդ տեղում է՝ 16 միավորով։

«Արսենալը» Լոնդոնում հյուրընկալեց «Սաութհեմփթոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի ղեկավարած թիմը հաղթեց մեծ առավելությամբ՝ 3։0։ «Արսենալը» 5-րդ տեղում է՝ 26 միավորով։ «Սաութհեմփթոնը» 16-րդն է՝ 16 միավորով։

 

Նմանատիպ նյութեր