Սինգապուրը հաստատել է Pfizer պատվաստանյութը 5 տարեկանից մեծ երեխաների պատվաստման համար
Սինգապուրի առողջապահության նախարարությունը հաստատել է Pfizer-BioNTech-ի պատվաստանյութով 5-ից 11 տարեկան երեխաների պատվաստումը։ Այս մասին հայտնում է tass.ru-ն՝ վկայակոչելով The Straits Times թերթը։
«COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական խումբը հաստատել է պատվաստումների փորձագիտական հանձնաժողովի առաջարկությունները՝ այս տարիքային խմբի երեխաների իմունիզացիայի համար դեղամիջոց ընդունելու վերաբերյալ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Ակնկալվում է, որ պատվաստումները կսկսվեն ամսվա վերջին։
Փորձագետները կարծում են, որ «առավելությունները գերազանցում են երեխաների համար վտանգները, հատկապես` վիրուսի շարունակական տեղական փոխանցման եւ օմիկրոն շտամի առաջացման ֆոնին»,- նշել են առողջապահության նախարարությունում:
Նախարարությունից պարզաբանել են, որ պատվաստումները կիրականացվեն առաջին եւ երկրորդ պատվաստումների միջեւ 21 օր ընդմիջումով։
Մինչ օրս Սինգապուրի բնակիչների 87 տոկոսն է լիովին պատվաստվել, կամ նրանց 96 տոկոսը, ովքեր տարիքային կամ առողջական պատճառներով կարող են պատվաստվել: