211652_close_icon
views-count1194 դիտում article-date 16:16 11-12-2021

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3542 նոր դեպք

Վրաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3542 նոր դեպք: Ինչպես փոխանցում  Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 886 հազար 364 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2234 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 64 մարդ, ընդհանուր մահերի թիվը 12 695 է։

Նմանատիպ նյութեր