211652_close_icon
views-count2373 դիտում article-date 23:59 10-12-2021

Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է հունվարին սենսացիոն տրանսֆեր ձևակերպել՝ վերադարձնելով Մադրիդ Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը կարծում է, որ Ռալֆ Ռանգնիկի նշանակումը ՄՅՈՒ-ի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր է դարձնում է այդ տրանսֆերը իրականացնել։

36-ամյա պորտուգալացի հարձակվողին այդքան էլ հարմար չէ այն բարձր տեմպը և պրեսինգով խաղը, որը Ռանգնիկը ցանկանում է ներդնել «Մանչեսթեր Յունայթեդում», գրում է աղբյուրը:

Նշվում է, որ «Ռեալը» հետևում է Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակին և հունվարին կարող է պայմանագրի առաջարկ անել ֆուտբոլիստին։

Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին, տեղեկացնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր