211652_close_icon
views-count991 դիտում article-date 17:55 10-12-2021

Գվարդիոլան 10-րդ անգամ ճանաչվեց ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ

Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ, տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերին «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (2-0), «Էվերթոնին» (3-0) և «Վեսթ Հեմին» (2-1):

Գվարդիոլան իր կարիերայի ընթացքում 10-րդ անգամ ճանաչվեց Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ։

15 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 35 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։

Նմանատիպ նյութեր