211652_close_icon
views-count7214 դիտում article-date 19:43 09-12-2021

Արաբկիրի Մամիկոնյանց-Ա. Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի շինարարության համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ

Արամ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«Ուշադրություն !
Ճանապարհաշինարարական ընկերություններին և ոչ միայն...
Արաբկիրի Մամիկոնյանց-Ա. Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի շինարարության համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ: / ԵՔ-ԲՄԱՇՁԲ-22/14 / Շինարարության համար սահմանված գումարը 168 մլն 614 հազար դրամ է: Մրցույթը կկայանա 2022 թ. հունվարի 19-ին:

Կարևոր այս ծրագրի իրականացման վերջին փուլին ենք հասել։
Կոմիտասի խցանումների խնդիրը որոշ չափով կլուծի այս ճանապարհը, իր ածանցյալ, բայց կարևոր խնդիրներով հանդերձ' բնապահպանական, մարդկանց ժամանակի արդյունավետ օգտագործման, այդ հատվածների տնտեսական դերի կարևորման տեսանկյունից։
#Երկարատև_և_թիմային_աշխատանքի_արդյունք



 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր