211652_close_icon
views-count1720 դիտում article-date 19:56 09-12-2021

Չեմ կարծում, որ «Բարսան» ի վիճակի է թոփ-մակարդակի ինտենսիվ ֆուտբոլին դիմագրավել

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը, որը Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» հետ խաղում (3:0), կիսվել է խաղից իր տպավորություններով:
 
«Մենք իսկապես ձգտում էին խաղն ավելի ինտենսիվ դարձնել, քանի որ՝ իմ կարծիքով, այդ առումով մենք խիստ տարբերվում ենք «Բարսելոնայից», առնվազն, նրա այս վիճակում:
 
Չեմ կարծում, որ նրանք ի վիճակի էին դիմագրավել այս ինտենսիվությանը: Տեխնիկապես նրանք ամեն ինչ ունեն, լավ խաղացողներ էլ ունեն, անկասկած, բայց մենք կարող ենք բարձր ինտենսիվություն ապահովել ինչպես գնդակով, այնպես էլ՝ առանց գնդակ:
 
Չեմ կարծում, որ նրանք վիճակի են թոփ-մակարդակի ինտենսիվ ֆուտբոլին դիմագրավել», ասել է գերմանացի ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր