2380 դիտում
21:06 09-12-2021
Քրգործեր են հարուցվում այն ընդդիմադիր դաշինքների թեկնածուների դեմ, որոնք հայտարարել են կոալիցիաներ կազմելու մասին. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, չնայած իշխանության գործադրած խայտառակ ճնշումներին, տեղերում հեղինակություն վայելող գործիչների ահաբեկմանն ու քրեական հետապնդումներ սկսելու սպառնալիքներին, ոչ միայն չարդարացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբավորման ակնկալիքները, այլև զրկեցին շատ համայնքներում տեղական իշխանություն ձևավորելու հնարավորությունից:
Ընտրությունների ընթացքում չկարողանալով ամբողջովին ազդել քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա՝ իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ գործի դնելով իրենց կամակատար դարձած իրավապահ համակարգը։
Այս պահին քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր դաշինքների ավագանու ցուցակները գլխավորող, ինչպես նաև դրանցում ընդգրկված թեկնածուների վրա, մասնավորապես՝ այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր դաշինքները հայտարարել են կոալիցիաներ ստեղծելու և միասնաբար հայմայնքային իշխանություն ձևավորելու մասին։ Ճնշումներ են գործադրվում նաև ընտրությունների ժամանակ իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումն արտահայտած անձանց նկատմամբ։
Տեղի ունեցողը երկրում առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է: Իշխող քաղաքական ուժն այս կերպ է հակադարձում ժողովրդի կամքի դրսևորմանը:
Դատապարտելով նման գործելաոճը՝ հայտարարում ենք, որ բոլոր մեթոդներով հակազդելու ենք բռնության՝ նման դրսևորումներին և ամեն գնով պաշտպանելու ենք ժողովրդի կամարտահայտության արդյունքները»։

Նմանատիպ նյութեր
20534 դիտում
14:55 14-11-2018
Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
277 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը