211652_close_icon
views-count8012 դիտում article-date 15:46 08-12-2021

Ալեն Սիմոնյանը թող իջնի ու գերիների ու անհետ կորածների մայրերի մոտ կրկնի ասածը. եթե չի կարողանում ներողություն խնդրել, թող հրաժարական տա. անհետ կորածի հարազատ. ՏԵՍՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Գերիների և անհետ կորածների հարազատներն այսօր մի պահ փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան ու պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

«Թող Ալեն Սիմոնյանն իջնի ու այսքան մայրերի դիմաց կրկնի ասի այն, ինչ ասել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, ում եղբայրն անհետ կորած է:

Հիշեցնենք՝ երեկ տարածվեց Ալեն Սիմոնյանի զրույցից մի հատված, որում ԱԺ նախագահը հայտարարում է, թե իր համար գերիներ չկան:

Հարցին՝ փորձե՞լ են Սիմոնյանի հետ հանդիպել, ակցիայի մասնակիցը պատասխանեց, թե Սիմոնյանը չի իջնում ԱԺ-ի մոտ:

«Եթե մեզնից վախենում է, թող մայրերին պատասխան տա: Մեկ տարի երկու ամիս հանդիպումներ են լինում, չկա արդյունք: Եթե չի կարողանում ներողություն խնդրել, թող հրաժարական տա, գնա: Պարտավոր է ներողություն խնդրել»,-ասաց անհետ կորած զինծառայողի եղբայրը:

Այժմ Բաղրամյան պողոտայում լարված վիճակ է, տեղում են ոստիկանները, որոնք փորձում են բացել ճանապարհի երթևեկելի հատվածը:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր