211652_close_icon
views-count8198 դիտում article-date 13:56 08-12-2021

Իմ համար կարևոր նշանակություն ունի լավ մարտական հերթապահություն իրականացնելը, և թե ծառայության մեջ, թե սպորտային ասպարեզում մենք միշտ պետք է ծնկի բերենք թշնամուն․

Ծառայության ընթացքում սահմանել է երեք ռեկորդ՝ առաջինը բանակայինների, իսկ մյուս երկուսը՝ դյուցազնագրքի և ուժային եռամարտի ՀՀ ռեկորդներ, այդ ռեկորդների տեսանյութերը ուղարկվել են Գինեսի ռեկորդների հանձնաժողով՝ ռեկորդները գրանցելու համար։

Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն լինելով հանդերձ՝ ընգրկվել է հավաքականի կազմում, որպեսզի պաշտպանության նախարարության թույլտվությամբ նախապատրաստվեմ և մասնակցեմ 2022թվականի ապրիլին կայանալիք աշխարհի առաջնությանը։

Իր բոլոր նվաճումները միշտ նվիրել է մեր զոհված արծիվն զինվորների հիշատակին և պատրաստ է Հայաստանի դրոշը բարձրացնել սպորտային հարթակներում։

Իմ հաջողությունների համար նաև շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ ՀՀ Դյուցազնագրքի հիմնադիր՝ Վարդան Թովմասյանին և ՀՀ Պաուերլիֆթինգ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Գագիկ Սարոյանին, նաև շնորհակալություն եմ հայտնում հրամանատարական կազմին, որ մեծ ներդրում են ունենում իմ սպորտային նվաճումների մեջ։

Աջակցելով ինձ թույլ են տալիս, որ մասնակցեմ բոլոր այն առաջնություններին, որոնք իմ համար մեծ նշանակություն ունեն։

Առաջնություններին մասնակցելու հետ մեկտեղ նաև իմ համար կարևոր նշանակություն ունի լավ մարտական հերթապահություն իրականացնելը, և թե ծառայության մեջ թե սպորտային ասպարեզում մենք միշտ պետք է ծնկի բերենք թշնամուն։

Հիշեցնեմ, որ ես հանդիսանում եմ աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Դյուցազնագրքի և աշխարհի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի Վարպետ,-  SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էր Էրիկ Խաչատրյանը: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր