211652_close_icon
views-count43277 դիտում article-date 13:31 08-12-2021

«Ալենի համար կարողանում են 200 հազար դոլարանոց մեքենա գնել, իսկ խեղճ գյուղացիներին չեն կարողանում փոխհատուցում տալ»

forrights.am-ը գրում է. 44-օրյա պատերազմից մեկ տարի անց Հայաստանի կառավարությունը, որը հասցրեց այս ընթացքում օրենսդրական փոփոխություն կատարել եւ պատգամավորներին՝  բացի աշխատավարձը, 250 հազար դրամ «ձեռքի ծախսի» գումար տալ, առ այսօր չի փոխհատուցել որեւէ քաղաքացու, ում գույքը մարտական գործողությունների ընթացքում օգտագործել եւ վնասվել է: Տուժած քաղաքացիների նկատմամաբ դրսեւորած այսօրինակ անտարբերության ֆոնին երկու շաբաթ առաջ կառավարությունը որոշեց 200 հազար դոլար հատկացնել եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նոր ծառայողական մեքենա գնել:

«Իրենք կարողանում են Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց մեքենա գնել, իսկ խեղճ գյուղացիների չեն կարողանում փոխհատուցում տալ: Չգիտեմ՝ Ալեն Սիմոնյանին այդ մեքենան պետք էր, թե՝ չէ, բայց այսօր ինքը իմ ընկերներին, որոնք գերի են մնացել դավաճան է համարում, բայց մեր հաշվին, իմ հաշվին, գյուղացու հաշվին, երեխա կորցրած ծնողի հաշվին  այդ թանկարժեք մեքենան է քշում: Ինչ ասեմ, ես չեմ կարողանում իմ իրավունքերը պաշտպանեմ»,- Forrights.am-ի հետ զրույցում ասում է Խաչատուր Մարկոսյանը:

62-ամյա Խաչատուր Մարկոսյանը մեկն է այն աղքատացած ընտանիքներից, որոնց փոխադրամիջոցները ռազմական դրության ընթացքում պետությունը վերցրել է եւ տարել ռազմաճակատ:  Արցախյան առաջին եւ երկրորդ, ինչպես նաեւ քառօրյա պատերազմների մասնակից Խաչատուր Մարկոսյանը Եղնիկների դիրքերում է եղել, երբ տարածքային զինկոմից եկել ու որոշել են վերջինիս գնած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան տանել առաջնագիծ՝ պետության կարիքների համար:

«Տարել են՝ լավ են արել, հայրենիքի համար պետք էր, բայց պետական որոշում են ընդունել, որ տարել են պետք է կամ հետ բերեն կամ փոխհատուցում տան: Հիմա որտեղ դիմում եմ՝ ինձ ոչ մեկ չի օգնում, բացի գյուղապետից: Պատերազմի դաշտից եկել եմ ասում եմ՝ ավոտն ուրա՞, ասում են՝ չկա, ման ենք գալիս որ գտնենք: Դիմել եմ մարզտերան, այստեղից դիմել են ՊՆ, այնտեղից էլ Արցախ են դիմել, բայց ասում են մեքենան չկա: Մեր վերջին հույսը լրագրողներն են, խնդրում ենք մեզ օգնեք»,- ասում է պատերազմի մասնակիցը:

Արագածոտնի մարի Օհանավան համայնքում բնակվող Մարկոսյանները վարկ են վերցրել եւ գնել «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ գյուղատնտեսական աշխատանքերի համար: Մեքենան արժեքը մոտ 1,5 մլն դրամ է, մարզպետարանից ասել են փոխահատուցելու են, բայց հայտնի չէ, թե երբ:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր