211652_close_icon
views-count1592 դիտում article-date 14:26 08-12-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.00-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-322132», «ՎԱԶ-2107», «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132»-ի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 22.00-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 11.00-ին, Երևանի Գրիբոյեդովի և Արղության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Օպել», «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 22.55-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 26-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ իրար են բախվել «Օպել Աստրա» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 44-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում «Շեվրոլե Ավեո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ներսես Շնորհալու և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադա Կալինայի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր