211652_close_icon
views-count24091 դիտում article-date 23:30 07-12-2021

 Լարված իրավիճակ՝ Գյումրիում. անհետ կորած և գերեվարված զինվորների հարազատները բողոքի ակցիա են անում Շիրակի մարզպետարանի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Անհետ կորած և գերեվարված զինվորների հարազատները՝ ի նշան բողոքի, հավաքվել են Շիրակի մարզպետարանի առաջ և իրենց բողոքի ակցիան են անում՝ ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այսօրվա հայտարարության՝ կապված գերեվարված զինվորների հետ։ 

Ակցիայի մասնակիցներին վրդովեցրել էր հայտարարությունը, թե «գերիները դավաճաններ են կամ թե գերիները իրենց համար գոյություն չունեն»։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ​նրանք ասում էին. «Մեր որդիներին դավաճան ասելու իրավունք չունեն։ Մենք պահանջում ենք վերադարձնել բոլոր գերիներին և պայքարելու են այնքան ժամանակ, մինչև որ վերջին գերեվարվածը վերադառնա տուն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր