2108 դիտում
22:53 07-12-2021
Ադրբեջանը պետք է կանխի հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը. հրապարակվել է Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վճիռը. Tert.am
Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Ադրբեջանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար, Tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է բանտարկյալներին պաշտպանի բռնությունից և վնասից… և պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու էթնիկ հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից», - ասել է դատավորը՝ հրապարակելով Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեղադրանքով ներկայացված հայցի վերաբերյալ վճիռը։
Հայաստանը սեպտեմբերի 16-ին դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ նրան մեղադրելով հայերի նկատմամբ ռասայական խտրականության համար։ Հայցում նշվում է, որ Ադրբեջանը «աջակցում է հայերի նկատմամբ ատելության քաղաքականությանը, որի արդյունքում նրանք ենթարկվել են խտրականության, ջարդերի ու խոշտանգումների»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
361 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
760 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը