211652_close_icon
views-count34220 դիտում article-date 19:32 06-12-2021

Հերթական հետախուզվողն է հայտնաբերվել Երևանում. պարեկների ստացված տեղեկությունը հավաստի էր. 25-ամյա երիտասարդը հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության կողմից 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 5-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում հայտնաբերել են և ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Տ. Պապիկյանին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պարեկային ծառայությունում ստացված տեղեկությունները հավաստի են եղել, որ Տ. Պապիկյանը 2018 թվականի օգոստոսից ՌԴ Հյուսիսային Օսիայի ԴԱԾ սահմանապահ վարչության կողմից եղել է հետախուզման մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հետախուզվում էր ՌԴ Քր.օր-ի 322 հոդվածի 1-ին մասի (ինքնիրավչություն) մեղադրանքով։

Նրա հայտնաբերման մասին ոստիկանության կենտրոնական բաժնից արդեն տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Պապիկյանը բաց է թողնվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր