211652_close_icon
views-count273294 դիտում article-date 18:53 04-12-2021

Երևանում 23-ամյա պարեկը Skoda-ով վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Երեմ Գալստյանը՝ իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտա 22 շենքի վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Արա Գալստյանին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը հարվածից շպրտվել և հայտնվել է Ռումինիայի Հանրապետության քաղաքացու կողմից վարած Suzuki մակնիշի ձախ անիվի տակ և տեղում մահացել:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանը, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:
 
Skoda-ի վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո Ե. Գալստյանը ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
 
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ե. Գալստյանը աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդում՝ որպես պարեկ: Նա ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի վայրից էլ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր