211652_close_icon
views-count28322 դիտում article-date 10:09 04-12-2021

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Լոռու մարզում բախվել են Mitsubishi Pajerօ-ն ու ԳԱԶ 2410-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում, բախվել են Mitsubishi Pajero IO և ԳԱԶ 2410 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը հարվածել է պաշտպանիչ բետոնե արգելապատնեշին, որն էլ մի քանի մետր ընկել է ձորը։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արկադի Քոչարյանը։

Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության վթարային փորձագետ Արամ Միքայելյանը։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդնեի ինքնությունը։

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի միջոց չի ձեռնարկել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։ Իսկ վթարի ձևակերպելուց հետո ԱՊՊԱ-ի փորձագետը, ՃՈ հետաքննիչն ու քաղաքացիները բահերով հող էին լցնում սառած ճանապարհին, որպեսզի գոնե մասամբ սառույցը ծածկվի։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր