ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից:
Արման Թաթոյանի պաշտոնավարումը կավարտվի 2022 թվականի փետրվարի 23-ին, որից հետո փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը կընտրի մարդու իրավունքների նոր պաշտպան: