211652_close_icon
views-count1549 դիտում article-date 15:27 03-12-2021

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը եռօրյա հյուրախաղերով քաղաքամայր Երևանում էր

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը եռօրյա հյուրախաղերով քաղաքամայր Երևանում էր:

Պատանի հանդիսատեսի թատրոնում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին և 2-ին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ  դիտելու Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա»  երկու գործողությամբ դրաման։  Ներկայացումը ռուսերեն լեզվով էր: 

Դրամայի երկու հերոսները՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած Արամն ու Սեդան, կարողացան իրենց անձնական, ինչու չէ նաև համամարդկային ողբերգությունն վերապրել՝ ցույց տալով պատմության ընթացքը, անձնական տրամադրություններն ու կյանքի ընթացքը:  

Բեմադրիչն ու երաժշտական ձևավորողը Վահան Խաչատրյանն է։ 
 

Նմանատիպ նյութեր