211652_close_icon
views-count11207 դիտում article-date 14:01 03-12-2021

«Մաուգլի»-ն Գյումրիում Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 156-րդ թատերաշրջանի առիթովհանդիսատեսի դատին կներկայացնի վերջին տարիների ամենամաշտաբային նախագիծը՝ Ռ.Քիփլինգի «Մաուգլի» լեգենդը․

«Մաուգլի»-ն Գյումրիում Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 156-րդ թատերաշրջանի առիթով, ս/թ-ի դեկտեմբերի 10-ին և 11-ին հանդիսատեսի դատին կներկայացնի վերջին տարիների ամենամաշտաբային նախագիծը՝ Ռ.Քիփլինգի «Մաուգլի» լեգենդը։

Բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, ռեժիսորի ասիստենտ՝ Ռաֆայել Ասատրյան, նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան։

Ներկայացման հիմքում՝ մարդու և բնության ներդաշնակության կորուստն է։

Երբ մարդը հեռանում է բնությունից՝ կորցնում է իր ամենակարևոր հատկանիշները։

Ներկայացումն ունի բազում ենթաշերտեր, որտեղ հանդիսատեսը կկարողանա տեսնել մի շարք ծանոթ մարդկանց և ծանոթ հեգեվիճակների։

Ի վերջո, մեր բոլորի փրկությունը՝ համերաշխության, սիրո և միասնականության մեջ պետք է փնտրել, եթե միասնական ես, ապա նոր կարող ես կռվել։

Ներկայացման բերամդրող ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն իր մտահոգությունները, ցավը և առաջարկը տալիս է «Մաուգլի» լեգենդի միջոցով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր