211652_close_icon
views-count1484 դիտում article-date 19:45 02-12-2021

Գերմանիայի կանցլերին կընտրեն դեկտեմբերի 8-ին

Դեկտեմբերի 8-ին Գերմանիայի Բունդեսթագի նիստում քվեարկության կդրվի նոր կանցլերի պաշտոնում Օլաֆ Շոլցի թեկնածության հարցը, հաղորդում է Tass-ը։

Այս մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Ակնկալվում է, որ նույն օրը տեղի կունենա նոր կառավարության երդմնակալությունը:

Շոլցը գլխավորում էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը, որն այս տարի հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Նրա կառավարությունում կլինեն նաև Ազատ դեմոկրատական կուսակցությունը և «կանաչները»:

Նմանատիպ նյութեր