211652_close_icon
views-count4901 դիտում article-date 19:58 02-12-2021

ԱԱ-2022. Քաթարում բացվել է իր տեսակի մեջ եզակի մարզադաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաթարում՝ Ալ-Խոր քաղաքում, բացվել է «Ալ-Բեյթ» մարզադաշտը, որը կհյուրընկալի 2022 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության հանդիպումները, հայտնում է մրցաշարի անցկացման կոմիտեի մամուլի ծառայությունը։

Այս մարզադաշտը եզակի է Աշխարհի Առաջնությունների պատմության մեջ․ մարզադաշտն առաջինն է մրցաշարի պատմության մեջ, որը կլինի փակվող տանիքով։

2022 թվականի Աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը, պետք է անցկացվի Քաթարում։ Այս երկիրն իր պատմության մեջ առաջին անգամ կընդունի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը։

Բացի այդ, աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Մերձավոր Արևելքում, նաև առաջին անգամ՝ աշնանը և ձմռանը, հայտնում է Armsport.am-ը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր