211652_close_icon
views-count26294 դիտում article-date 12:06 02-12-2021

Արտակարգ իրավիճակ Երևանի կենտրոնում. քաղաքապետարանի «քթի տակ» վնասված դիտահորը վարորդների համար դարձել է պատուհաս. հավաքվածներն էլ ասում էին՝ «Վեոլիա Ջուրն» էլ դարձել է «Նոյի ագռավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից,  ովքեր  վրդովված հայտնում են, որ արդեն  3 օրից ավելի է, Երևանի կենտրոնում՝ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի  «քթի տակ»,  դիտահորը դարձել է իսկական պատուհաս վարորդների համար:

Հարևանությամբ բնակվող բնակիչներն էլ ասում էին. «Գիշերները քնել չի լինում, քանի որ  վարորդները, չնկատելով այդ անհարմարությունը,  վթարի են ենթարկվում:  Միայն երջանիկ պատահականությամբ  է, որ զոհեր ու վիրավորներ չկան:

Զանգահարել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա Ջուր» ընկերություն, սակայն  ստացել ենք նույն քոփի փեստ արած պատասխանը՝ Ձեր զանգը գրանցվել է, հիմա կմոտենանք:

Արդեն  3-րդ օրն է, մոտենում են: Ասես դարձած լինեն  «Նոյի ագռավ»: Մնում է,  հետևներից  մի աղավնի ուղարկենք, որ լավ լուր բերի, իսկ լավ լուրը այն կլինի, որ գան  դիտահորը վերանորոգեն:

Միայն օպերատիվորեն   մեր ահազանգերին արձագանքել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի  1-ին գումարտակի 1-ին  վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի, պարեկներ Նվեր Մուրադյանի, Տարոն Անտոնյանի գլխավորությամբ:

Վերջիններս կարգավորում են նաև երթևեկությունը և ուղորդում վարորդներին, որպեսզի  չհայտնվեն վնասված դիտահորի «ճիրաններում»»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր