4942 դիտում
09:25 02-12-2021
Ռուսական ուժերի տեղակայումը և Արևմուտքում անհանգստությունը․ «Ամերիկայի ձայն»
Ռիգայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է անցկացնում այն ժամանակ, երբ Ռուսաստանը տասնյակ հազարավոր զինվորականներ և ծանր զրահատեխնիկա է կուտակում Ուկրաինայի հետ սահմանի մոտ: Բլինքենն այս հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի կողմից ցանկացած էսկալացիոն գործողություն մեծ անհանգստություն կառաջացներ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Լատվիայի համար, և ցանկացած նոր ագրեսիա կհանգեցնի լուրջ հետևանքների»: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Արեւմուտքի մտահոգություններին ի պատասխան, հայտարարում է, որ Ռուսաստանը, զորքեր կուտակելով, չի իրականացնում ներխուժում:
«Արեւմուտքն այս մասին խոսում էր, երբ զորքեր էին կուտակվում Ուկրաինայի սահմանին դեռեւս տարվա սկզբին: Բայց, ինչպես տեսնում եք, ներխուժում տեղի չունեցավ»,- ասել է Պուտինը:
Գերմանական Մարշալի հիմնադրամից Մայքլ Քիմաժն այս պահի համար կարեւորում է դիվանագիտության դերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը:
«Այն, ինչի մասին մենք խոսում ենք, ունի եվրոպական հողի վրա լայնածավալ պատերազմ սկսելու հնարավորություն: Կարծում եմ, եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև իրական պատերազմ սկսվի, դրա մեջ կներքաշվեն նաեւ Լեհաստանը, Լիտվան և բալթյան հանրապետությունները»,- ասում է վերլուծաբանը:
Ինչպես Carnegie Europe վերլուծական կենտրոնի աշխակատիկցներից Ջուդի Դեմփսին է ասում, բարձր մակարդակի դիվանագիտությունն ավելի շատ խոստումներ է տալիս, քան պատժամիջոցները: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է դեկտեմբերին հեռավար բանակցություններ վարել Պուտինի հետ։
«Ես այնքան էլ վստահ չեմ, որ Ռուսաստանի հասարակությունը կցանկանար, որ երկիրը մտներ պատերազմի մեջ»,- ասում է նա:
Դեմփսին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասում է, որ Պուտինը հաճախ է կիրառում լարվածություն առաջ բերելու արհեստական արտաքին քաղաքականություն, ինչի գլխավոր նպատակը Ռուսաստանի ժողովրդին ներքին խնդիրներից շեղելն է, խնդիրներ, որոնց շարքին է ավելացել COVID-19 վարակի արագ տարածումը եւ այստեղ մահացությունների բարձր ցուցանիշը:

Նմանատիպ նյութեր
2979 դիտում
15:31 28-03-2019
Վրաստանի գլխավոր վտանգը մնում է օկուպացված տարածքներում ռուսական ռազմական ուժերի տեղակայումը․ Վրաստանի ԱԱԾ
2270 դիտում
10:13 18-05-2022
Բելառուսներն` ընդդեմ ռուսական ուժերի ու Լուկաշենկոյի․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»