211652_close_icon
views-count2713 դիտում article-date 20:42 01-12-2021

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը հանդիպում կունենան Ստոկհոլմում. լրատվամիջոցներ

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում:

«Ազատության» փոխանցմամբ՝ այս մասին այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը:

Սպասվող հանդիպման մասին հայտնել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները:

ՀՀ ԱԳՆ-ն հանդիպման մասին տեղեկություն չի հաղորդել։

Նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին, նաև տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր