211652_close_icon
views-count2653 դիտում article-date 20:36 01-12-2021

Երևանի Ավ. Ավետիսյան փողոցում երկար սպասված մայթ է կառուցվում

Ավ. Ավետիսյան փողոցում երկար սպասված մայթ է կառուցվում.
Ավ. Ավետիսյան փողոցը Արաբկիրի՝ մայթի անհրաժեշտություն ունեցող փողոցներից է:

Տասնամյակներ ի վեր մայթին և սիզամարգին հատկացվելիք համայնքային տարածքը եղել է ապօրինի կերպով ցանկապատված և կառուցապատված՝ հարակից տների բնակիչների կողմից:

Մայթի կառուցման աշխատանքներին զուգահեռ մեկնարկել է նաև հանրային տարածքները բացազատելու գործընթացը:

Ի դեպ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում շինարարների հետ բացազատման գործընթացին մասնակցում են նաև այն բնակիչները, ովքեր տարիներ շարունակ համայնքային տարածքներն ‹‹օգտագործել›› են որպես սեփականություն: Նորակառույց մայթը կկահավորվի արդիական լուսավորությամբ, կձևավորվի կանաչ գոտի:

Մայթի նախագծման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել գոյություն ունեցող ծառերի պահպանման խնդրին:

Առաջիկայում Ավ. Ավետիսյան փողոցի՝ Գ. Գյուլբենկյանից դեպի Վ. Վաղարշյան տանող հատավածը ևս կունենա ապահով ու անվտանգ հետիոտնային գոտի:
#բարեկարգվող_Արաբկիր
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր