211652_close_icon
views-count1833 դիտում article-date 21:44 01-12-2021

«Արսենալի» ֆուտբոլիստը կողոպտիչներին արժանի հակահարված է տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» պաշտպան Գաբրիելը կարողացել է իր տան ավտոտնակ ներխուժած կողոպտիչներին ետ մղել:
 
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսին, սակայն դրա մանրամասները հայտնի են դարձել միայն այժմ:
 
Բրազիլացին և իր ընկերը գիշերը տուն վերադառնալիս են եղել, երբ չարագործները հարձակվել են նրանց վրա: Կողոպտիչներից մեկը բեյսբոլի մահակով սպառնացել է Գաբրիելին և պահանջել նրա մեքենայի բանալիները, ժամացույցն ու հեռախոսը:
 
Գաբրիելը հարվածել է հանցագործի դեմքին և կարողացել գլխարկը գլխից թռցնել, որից հետո կողոպտիչները փախել են:
 
Գլխարկի ԴՆԹ-ի անալիզի արդյունքում հանցագործին հայտնաբերել են: Վերջինս դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր