211652_close_icon
views-count1003 դիտում article-date 20:06 01-12-2021

Հանրային սննդի օբյեկտում առկա «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակների ողջ խմբաքանակը ոչնչացվել է, իրականացվել են ախտահանման աշխատանքներ. ՍԱՏՄ

«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ՝ արդեն տեղեկացրել ենք, որ, համաձայն փորձաքննության արդյունքների, նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:

Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, որոնց լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:

Հանրային սննդի օբյեկտում առկա «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակների ողջ խմբաքանակը ոչնչացվել է, իրականացվել են ախտահանման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 20-ին «Բուրգըրի» հասարակական սննդի կազմակերպությունում սնված 13 քաղաքացի, «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ, հոսպիտալացվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում:

Նմանատիպ նյութեր