1227 դիտում
20:03 30-11-2021
Վարչապետն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին․ անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
«Վարչապետը ողջունել է ՌԱԿ ներկայացուցիչներին կառավարությունում և կարևորել նման ձևաչափով շփումներն ու քննարկումները: «Մենք բարձր ենք գնահատում Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, ինչպես նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական կյանքի կազմակերպման մեջ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Միքայել Խարապյանը նշել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը զորավիգ է և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, կառավարության ծրագրերին վերաբերող մի շարք հարցերի»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
1079 դիտում
18:30 22-06-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին
2295 դիտում
18:33 29-05-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին
1375 դիտում
21:08 22-06-2016
Վարչապետն ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
949 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
547 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
370 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը