211652_close_icon
views-count965 դիտում article-date 19:22 30-11-2021

ԲԴԽ անդամները ԵՄ ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկել են էլեկտրոնային համակարգերի ներդրման տարբերակները

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընդունել են Եվրոպական միության «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ծրագրի տեխնիկական աջակցության թիմի ներկայացուցիչներին:

ԲԴԽ-ից հայտնում են, որ ԲԴԽ անդամները ողջունել են հյուրերին և կարևորել ԵՄ-ի աջակցությունը էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման հարցում:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են էլեկտրոնային համակարգերի ներդրման տարբերակները, դրանց արդյունավետությունն ու հնարավոր ռիսկերը բացառելուն ուղղված քայլերը:

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել հանդիպումները ու քննարկումները շարունակական դարձնելու վերաբերյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր