211652_close_icon
views-count1099 դիտում article-date 22:37 30-11-2021

Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև

Նոյեմբերի 30-ին տեսակապի ձևաչափով տեղի է են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական հերթական խորհրդակցությունները:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի գլխավորությամբ:


Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002 թ. Քիշնևի կոնվենցիայի կիրառմանը, ինչպես նաև՝ երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր