211652_close_icon
views-count1612 դիտում article-date 21:58 30-11-2021

Անցկացվել են հրետանային վարժանքներ

N զորամասի հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի մարտավարամասնագիտական գիտելիքները կատարելագործելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 30-ին անցկացվել են վարժանքներ։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Ստուգվել են հրետանային դիվիզիոնը մարտական գործողությունների նախա­պատ­րաստելու և հարձակողական մարտ վարելու կարողությունները։

Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածության մակարդակը։

Նմանատիպ նյութեր