211652_close_icon
views-count1502 դիտում article-date 20:40 30-11-2021

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 40 տրանսպորտային միջոց

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 5 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի։
 

Նմանատիպ նյութեր