211652_close_icon
views-count8096 դիտում article-date 10:39 30-11-2021

Փաշինյանը հետ է կանգնո՞ւմ սահմանազատման հարցում իր առաջ քաշած «նախապայմանից»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը Արցախի հարցով մեծ միջազգային ճնշում զգա իր վրա, քանի որ արցախահայությունն այսօր բնաջնջվելու և տեղահան լինելու վտանգի առաջ է կանգնած, ուստի և հատուկ հոգածության ու պաշտպանության կարիք է զգում։ Պետք է հաշվի առնել, որ Արցախի բնակչության մի զգալի հատվածը հայտնվել է փախստականի կարգավիճակում, քանի որ Շուշին, Հադրութը և հայ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող այլ տարածքներն այսօր բռնազավթված են Ադրբեջանի կողմից։

Փաստացի գործ ունենք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման հետ, բայց Փաշինյանը որևէ խոսք անգամ չասաց սրանց մասին և միայն կցկտուր նշեց, թե ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում։ Բացի դրանից, երբ մայիսին ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք, Փաշինյանը հայտարարում էր, որ մինչև ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից դուրս չգան, սահմանազատման գործընթաց չի կարող սկսվել, քանի որ այն հայկական կողմի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է։ Սակայն նրա հայտարարություններից հետո հակառակորդի ուժերը ոչ միայն հետ չեն քաշվել, այլև խորացել են ՀՀ տարածքում։ Ու այսքանից հետո ստացվում է, որ Փաշինյանը հետ է կանգնո՞ւմ սահմանազատման հարցում իր առաջ քաշած նախապայմանից»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր