211652_close_icon
views-count33971 դիտում article-date 20:40 29-11-2021

Ձեզ բացակա չե՛նք դնի, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած ձորաղբյուրցի հերոսներ Աշոտ, Էրիկ, Վլադ, Արտակ, Ալբերտ, Գագիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված,  լեգենդ դարձած 6 ձորաղբյուրցի հերոսների հիշատակին նվիրված միջոցառում տեղի ունեցավ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի կենտրոնական մասում բացվեց նրանց անվամբ  խաչքար-հուշաղբյուր:

Մինչ սպիտակ սավանը կիջեցվեր խաչի վրայից, հոգևոր հովվի կողմից հնչեց Տերունական աղոթք, ապա օծվեց այն, իսկ հետո ներկաները, որոնց թվում էին հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից,  Զորաղբյուր համայնքի ղեկավարի աշխատակզմից,  ձորաղբյուրցիներ, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմների հերոսների հարազատները, ընկերները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին:

Խաչքարի  հարևանությամբ փակցված էր  նաև գյուղի լեգենդ դարձած հերոսների անունները: Նրանք են՝  20-ամյա Աշոտ Արտյոմի Մելիքսեթյանը, 20-ամյա Էրիկ Արթուրի Մովսիսյանը, 24-ամյա Վլադ Արայիկի Ավետիսյանը, 46-ամյա Արտակ Գարուշի Սարգսյանը, 53-ամյա Ալբերտ Վահագի  Գևորգյանը և 63-ամյա Գագիկ Ավետիսի Ավետիսյանը:

Հուշաղբյուրի բացմանը ներկա էր նաև խաչքարի երիտասարդ հեղինակը՝  քանդակագործ Հովհաննեսը:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 304+
304+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր