211652_close_icon
views-count2188 դիտում article-date 23:40 29-11-2021

Արմավիրի Քաղաքային մարզադաշտը կվերաբացվի նոյեմբերի 30-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հավատարիմ մնալով իր ռազմավարությանը, շարունակում է ՀՀ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացը:

 Երկարամյա դադարից հետո կրկին շահագործման կհանձնվի Արմավիրի Քաղաքային մարզադաշտը: Հիմնովին վերակառուցված մարզադաշտի վերաբացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին:

Մեդիայի բոլոր ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են լուսաբանել մարզադաշտի վերաբացման արարողությունը, պետք է մինչև նոյեմբերի 29-ը` ժամը 16:00-ը, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն մասնակցության հայտ (ազգային հավաքականների հանդիպումների համար նախատեսված հավատարմագրման գործընթաց անցնելու կարիք չկա)՝ նշելով իրենց անուն-ազգանունը և ներկայացրած լրատվամիջոցը:

 ՀՖՖ-ն ապահովելու է մեդիայի ներկայացուցիչների տեղափոխությունը ՀՖՖ գրասենյակից Արմավիրի մարզադաշտ և հակառակ ուղղությամբ: Հայտ ուղարկած լրագրողներին խնդրում ենք ՀՖՖ գրասենյակի մոտ լինել նոյեմբերի 30-ին՝ 09:45-ին: Լրագրողական վկայականի առկայությունը պարտադիր է:

Նմանատիպ նյութեր