211652_close_icon
views-count1758 դիտում article-date 22:08 29-11-2021

Շատ ուրախ եմ «Մանչեսթեր Յունայթեդում» հանյտնվելու համար. Ռալֆ Ռանգնիկ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է իր նշանակումը նոր պաշտոնում, հայտնում է Armsport.am-ը:

«Շատ ուրախ եմ այս ակումբում հանյտնվելու կապակցությամբ։ Ես կաշխատեմ անել ամեն հնարավոր բան, որ ընթացիկ մրցաշրջանը հաջող ավարտ ունենա ակումբի համար։

Այստեղ հավաքված են մեծ թվով տաղանդներ, բացի այդ հիանալի համադրություն է ստեղծվել երիտասարդների և փորձառուների միջև։

Ես կփորձեմ օգնել ֆուտբոլիստներին, որ վերջիններս կարողանան օգտագործել իրենց ամբողջ ներուժը թիմային և անհատական գործողություններում»,- այս մասին գերմանացի մասնագետը նշել է ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ընթացքում։

Նմանատիպ նյութեր