211652_close_icon
views-count3557 դիտում article-date 12:21 29-11-2021

Նահանջել չկա, ժամանակը սուղ է, համաժողովրդական դիմադրությամբ պետք է ասել, որ զիջելու հայրենիք չունենք․ Իշխան Սաղաթելյան. Tert.am

Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ, իշխանությունների պնդումները, թե ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է, խաբեություն է, ճգնաժամը ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձ լինելու կետին։ Այս մասին Հայ Դատի գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Աժ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, հայտնում է Tert.am-ը:

«Անհրաժեշտ են համալիր մոտեցումներ, նախ պետք է վերականգնել երկրում սահմանադրականությունը, կազամակերպել երկրի սահմանների պաշտպանությունը, ելնելով նոր իրողություններից՝ մշակել հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգության և տնտեսության ոլորտներում, ինչպես նաև խորքային բարեփոխումներ իրականացնել կրթության և մշակութային ոլորտներում։ Եվ այս բարեփոխումների հիմքում պետք է դնել հայրենասիրական ազգային դաստիրակությունը»,-մանրամասնեց ԱԺ փոխնախագահը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով ՝պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի հետ, հաղթահարել նվաստացումը, կառավարել կորուստները և ռիսկերը, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազ և գնալ դրա հետևից։

«Այս պահին պետք է ձևավորել դիմադրություն, դիմադրություն՝ թշնամուն, որ մենք չունենք զիջելու հայրենիք, դիմադրություն՝ հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանություններին, դիմադրություն՝ հանրային կյանքում տեղի ունեցող բոլոր ապօրինություններին։ Իսկ երբ հասնենք համազգային և համաժողովրդական դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանությունները՝ իրենց աթոռներից։ Ժամանակը սուղ է, կամ այն կօգտագործենք մեր օգտին, կամ կկորցնենք անվերադարձ»,-շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

ԱԺ փոխխոսնակի կարծիքով՝ հայ ժողովուրդը դիմադրելու, պայքարելու ներուժը ունի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր