211652_close_icon
views-count21903 դիտում article-date 20:53 28-11-2021

Ավտովթար Երևանում. բախվել են Nissan X-Trail-ն ու Volkswagen-ը. վերջինս էլ հայտնվել է խանութի տարածքում. բնակիչները բարձրաձայնում են.... ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 18:30-ի սահմաններում Հ. Էմին փողոցում բախվել են Nissan X-Trail-ն և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել սննդամթերքի խանութի տարածքում՝ բախվելով պատին:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր պարզում են վարորդների ինքնությունը:
 
Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Այս խաչմերուկում հաճախակի են լինում ավտոպատահարներ, ու մի քանի անգամ դիմել ենք Ճանապարհային ոստիկանություն և Երևանի քաղաքապետարան, որ խաչմերուկում թարթող լուսացույց և արհեստական անհարթություն տեղադրեն, ինչը որոշ վարորդների կզսպի, որպեսզի իրենց չզգան Շումախեր: Բայց ոչ մի օգուտ»:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր