211652_close_icon
views-count13867 դիտում article-date 20:31 28-11-2021

Վանաձորում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը շարունակվում է. Արամ Խաչատրյանն իր թիմով հանդիպեց քաղաքացիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորում շարունակվում է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորող Արամ Խաչատրյանն իր թիմով նոյեմբերի 28-ին եղավ Տարոն 4 թաղամասում։
 
Հանդիպումը բավականին մարդաշատ էր։ Բնակիչներից շատերն արդեն ճանաչում էին Ա. Խաչատրյանին և տեղյակ էին նրա կատարած աշխատանքներից։ Ա.Խաչատրյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը։
 
Թաղամասի բնակիչները խոսեցին իրենց հուզող հարցերից`համատիրության սպասարկում,աղբահանության, բակերի բարեկարգում, փողոցների լուսավորություն, ասֆալտապատում։
 
Ա.Խաչատրյանը ներառել էր բոլոր հարցերի պատասխանները եւ դրանց լուծման տարբերակները։ Բնակիչները բավարարվեցին տրված պատասխաններից։
 
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր