211652_close_icon
views-count11222 դիտում article-date 14:46 28-11-2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է տուժել

Ադրբեջանի ներքին զորքերի երկու զինծառայող Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել:

Այս մասին հայտարարել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը։

Նա նշել է, որ այս դեպքը տեղի է ունեցել Շուքուրբեյլի գյուղում։

Վարանդայի շրջանում տեղակայված ներքին զորքերի N զորամասի երկու զինծառայող ծառայության ժամանակ տուժել են հակահետևակային ականի պայթյունից։ Նրանք հոսպիտալացվել են։

Նմանատիպ նյութեր