Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 28-ի ցերեկը առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 28-ի ցերեկը սպասվում է անձրև:
Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 29-ին առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: