211652_close_icon
views-count12540 դիտում article-date 10:40 28-11-2021

Մահացել է խորհրդային և ռուս երգիչ, կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Մահացել է խորհրդային եւ ռուս երգիչ, երգահան Ալեքսանդր Գրադսկին։ Արտիստը մահացել է գիշերը ժամը 2-ին՝ հիվանդանոցում։  

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գրադսկին հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտի կասկածանքով։ Նշվում էր, որ երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին՝ կորոնավիրուսից հետո։ 

Ալեքսանդր Գրադսկին խորհրդային և ռուս երգիչ էր, երգերի հեղինակ, բանաստեղծ, կոմպոզիտոր և նվագում էր երաժշտական բազմաթիվ գործիքների վրա։

Նրան անվանում էին ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը։ Նա նաև մի քանի տարի մասնակցել է որպես մարզիչ «Ձայնը» երաժշտական շոուին։

Նոյեմբերի 3-ին Գրադսկին դարձել էր 72 տարեկան։ 

Նմանատիպ նյութեր