211652_close_icon
views-count1527 դիտում article-date 10:23 28-11-2021

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասանգետները Խորվաթիայի Հանրապետությունում անցել են վերապատրաստման դասընթաց

Խորվաթիայի Հանրապետության Կարլովաց քաղաքում նոյեմբերի 8-19-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը և հրահանգիչ, մասնագետ Տաթևիկ Սահակյանը մասնակցել են Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի (GICHD) կազմակերպած «Ոչ տեխնիկական հետազոտություն» թեմայով դասընթացին։ Վերապատրաստման դասընթացի ընթացքում մեր մասնագետները ուսուցանել են ոչ տեխնիկական հետազոտության տեսական և գործնական հմտությունները։

Գործնական վարժություններն անցկացվել են Խորվաթիայի հակաականային կենտրոնի (CROMAC) վարժադաշտում։

Դասընթացի ավարտին մեր մասնագետները ստացել են հավաստագրեր:

Ձեռք բերված գիտելիքների հիման վրա նախատեսվում է «ՀԱՓԿ»-ի ուսումնական կենտրոնում կազմակերպել «Ոչ տեխնիկական հետազոտություն» թեմայով դասընթաց։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր