211652_close_icon
views-count2285 դիտում article-date 16:12 27-11-2021

«Լիստվյաժնայա» հանքի տնօրենը կալանավորվել է. վերջինս իրեն մեղավոր չի համարում

Կուզբասում գտնվող «Լիստվյաժնայա» հանքի տնօրեն Սերգեյ Մահրակովը դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է Tass գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեն։ 

 Մահրակովը մեղադրվում է 51 մարդու կյանք խլած պայթյունի ժամանակ արդյունաբերական անվտանգության կանոնները խախտելու մեջ։ Վերջինս, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում։

«Նա չի ընդունել իրեն մեղսագրվող արարքը»,-ասված է քննչականի տարածած հաղորդագրության մեջ։ 


 

Նմանատիպ նյութեր