211652_close_icon
views-count3252 դիտում article-date 10:05 27-11-2021

Կորոնավիրուսը ստիպում է, որ Եվրոպան դադարեցնի օդային թռիչքները հարավաֆրիկյան երկրներից․ «Ամերիկայի ձայն»

Եվրամիությունը նպատակ ունի դադարեցնել օդային ճանապարհորդությունը հարավային Աֆրիկայի տարածաշրջանից՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում հայտնաբերված COVID-19-ի նոր տարատեսակի վերաբերյալ աճող մտահոգությունների պատճառով: Այս մասին ուրբաթ օրն ասել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Հաղրոդում է «Ամերիկայի ձայնը»։

«Հանձնաժողովը, անդամ պետությունների հետ սերտորեն համակարգելով աշխատանքները, կառաջարկի B.1.1.529 տարատեսակի տարածումը կանխելու համար արտակարգ իրավիճակներին համապատասխան կանոններով արգելել հարավաֆրիկյան տարածաշրջանից օդային ճանապարհորդությունները», գրել է նա թվիթերյան իր էջում:

Գործադիր հանձնաժողովը բոլոր 27 անդամ երկրներին խորհուրդ կտա իրականացնել այդ միջոցը և հույս ունի, որ Եվրոպական խորհուրդը հնարավորինս արագ կանաչ լույս կվառի դրա առջեւ, ավելացրել է ԵՄ-ի պաշտոնյան։

Մեծ Բրիտանիան ուրբաթ օրվանից ժամանակավորապես արգելեց թռիչքները Հարավային Աֆրիկայից, Նամիբիայից, Բոտսվանայից, Զիմբաբվեից, Լեսոտոյից և Էսվատինիից, և այդ երկրներից վերադարձող բրիտանացիներին հորդորեց մնալ կարանտինային պայմաններում:

Կորոնավիրուսի այս նոր տարատեսակն ունի մուտացիաների «շատ անսովոր համաստեղություն», որոնք մտահոգիչ են, քանի որ կարող են նպաստել, որպեսզի վարակը խուսափի մարմնի իմունային հակազդեցությունից: Այս մասին են հայտարարել Հարավաֆրիկյան Հանրապետության գիտնականները:

Նրանք դեռևս ուսումնասիրում են վիրուսի նոր տարատեսակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է այս շաբաթ: Ուրբաթ օրը դրա հայտնաբերումը ծանր հարված հասցրեց Ասիայի ֆինանսական շուկաներին, որտեղ արժեթղթերը գրանցեցին իրենց ամենամեծ անկումը վերջին երեք ամսվա ընթացքում: Նավթի գինը գրանցեց 3%-ի անկում:

Եվրոպական խորհրդի որոշումները կարող են ստորագրվել Բրյուսելում գտնվող Եվրամիության անդամ երկրների դեսպանների կողմից:

Նմանատիպ նյութեր