211652_close_icon
views-count40032 դիտում article-date 19:55 26-11-2021

Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն. մարզպետ

Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փոքրիկը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով:

Իմ հանձնարարությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներն այսօր այցելել են Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և բոլորիս անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Կարինե Հայրապետյանին ու հարազատներին:

Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանի կողմից էլ իրականացվել է օրհնության կարգ նորածնին և նրա մայրիկին:

Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է՝ փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին:

Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր