1782 դիտում
22:37 25-11-2021
Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կարմիր խաչի եւ Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրենին
Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Բրիջիտ Էբեսենին:
Հանդիպմանը քննարկվել է Արցախի հետպատերազմյան հումանիտար ճգնաժամը եւ կազմակերպության դերը դրա լուծմանն ուղղված հարցերում:
Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային շարժման տարածաշրջանային ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանում ԿԽ-ին եւ ԿՄ-ին առնչվող օրենսդրության վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ մշակվում է ԱՊՀ նմանաբնույթ մոդելային օրենք:
Քննարկվել է հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացման ուղղությամբ ԿԽ-ի եւ ԿՄ-ի միջազգային ֆեդերացիայի դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջազգային կազմակերպությունների անմիջական ներկայացվածությունն Արցախում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել առաջիկայում Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգսյին ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի Հայաստան այցին: ՀՀ ԱԺ նախագահը գլխավոր քարտուղարին ընդունելու եւ օրակարգային առաջնահերթությունները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
526 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
700 դիտում
18:48 21-01-2025
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
676 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան