211652_close_icon
views-count2102 դիտում article-date 17:14 25-11-2021

Ռուբեն Հակոբյանը հորդորեց խորհրդարանական ընդդիմությանը չմասնակցել ԱԺ որեւէ նիստի, որեւէ հարցի քննարկմանը, հրաժարվել բոլոր վարչական պաշտոններից. aravot.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, ասել էր, որ ուզում է Թուրքիան ու Ադրբեջանը շատ պարզ պատասխանեն՝ իրենք ուզո՞ւմ են հայ ժողովրդին ոչնչացնե՞ն, թե՞ չէ, ցեղասպանությունը շարունակեն ու ավարտե՞ն, թե՞ չէ, հայտնում է aravot.am-ը։


Այսօր սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը վարչապետի հարցադրման հետ կապված ասաց. «Այս հարցերի պատասխանը կարող էր չունենալ միայն Բուրկինա Ֆասոյի ինչ-որ հիվանդանոցից բռնաբարության հետեւանքով դուրս եկած մեկը, կամ ջունգլիներում ինչ-որ փռչոտ երկոտանի: Մենք գիտենք այդ հարցերի պատասխանը, բայց կա մեկը, որ չգիտի: Միակ օրակարգը, որ պետք է մտնի, դա իրեն օր առաջ քշելն է պետական կառավարման համակարգից»:

Դահլիճից հնչեցին ծափահարություններ: Ռուբեն Հակոբյանը շարունակեց ելույթը՝ ասելով, որ Փաշինյանը թուրքին մտցրել է մեր պետության ննջարան ու բոլորին ասում է՝ եկեք բանալու անցքից նայեք` ինչով է նա զբաղված. «Ու այսօր ասում են՝ եկեք հավաքվենք, որ չստորագրի: Շատ միամիտ եք դուք, գենետիկ միամիտ: Այս 3 տարիների ընթացքում ընդամենը 2 կարգախոս է ունեցել՝ հընթացս, փողոցում ծնված: Մեկը՝ «քայլ արա, մերժիր Սերժին», ինչը փայլուն իրականացրեց, ցավոք, Սերժ Սարգսյանի կողքը հավաքված կուսակցությունների եւ իր թիմի միջոցով, եւ երկրորդը՝ նախընտրական փուլում, երբ հարցրեցին ինչ եք անելու ընդդիմության հետ, ասաց՝ «դրանց սաղին բռնելու եմ՝ շինեմ»: Ինքը դրանով է հիմա զբաղված, հենց այս խորհրդարանում: Մենք ի՞նչ ենք անում: Ես, որպես ընդդիմություն, ասում եմ՝ ղալա՛թ կանես, սրիկա՛: Ասում եմ բոլոր նրանց անունից, ովքեր վիրավորվել են»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր