211652_close_icon
views-count10497 դիտում article-date 15:40 25-11-2021

Զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի մահվան դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի իքնությունը։

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, նախնական տվյալներով զինծառայողը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Վերջինս ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Սուրեն Ավետիսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել էր 2021թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, և մահացել հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր